Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Նաիրիտցիների վերջնագիրը

  

 

Այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ  աշխատողները հավաքվել էին ՀՀ  նախագահի նստավայրի մոտ՝  աշխատավարձի պարտքի մարման և աշխատանքից ազատման մասին ծանուցագրերի գործընթացի դադարեցման պահանջով:

Ավելի վաղ  կառավարությունը նաիրիտցիներին խոստացել էր վճարել  նրանց աշխատավարձերի պարտքը,որը  կազմում  է 15 միլիոն  դոլար, սակայն վերջին  օրերին գործարանի 2100 աշխատակիցներին ուղարկվող  ծանուցագրերից  պարզվում է, որ  փետրվարի 6-ից լուծարվելու են իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, թեև  գործարանի  ղեկավարությունը  խոստացել է հետագայում 500 աշխատակցի  հետ  կնքել նոր պայմանագրեր:

«Նաիրիտ» քիմկոմբինատի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը ներկաներին հայտնեց, որ իրենց  պահանջները պատրաստվում են ներկայացնել   նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

Նաիրիտցիների հավաքին ներկա էին  նաև ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական  և  հասարակայնության  հետ կապերի  բաժինների  ներկայացուցիչները: