Հանդիպում ՀԱՄԿ-ում
2014թ. հուլիսի 7-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը հյուրընկալեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը և ԱՄԿ-ի ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը:
Զրույցի ընթացքում Է. Թումասյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, ընթացիկ գործերն ու հետագա ծրագրերը, երկուստեք անդրադարձան <Արժանապատիվ աշխատանք> ծրագրին, Եռակողմ հանրապետական պայմանագրի /ՀՀ կառավարություն - Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա - Հայաստանի գործատուների միություն/ գործադրման ու սոցիալական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցերին:
Տիկին Դիմիտրինա Դիմիտրովան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կնպաստի ՀԱՄԿ-ի գործունեության հետագա զարգացմանն ու արհմիութենական կադրերի որակավորման բարձրացմանը: