Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Մեթոդական դասընթաց Աղվերանում

Մեթոդական դասընթաց Աղվերանում

   Հունիսի 14-17 գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչությունը (համակարգող՝ Լիանա Բադալյան) ՀԱՄԿ-ի ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական ակտիվի համար կազմակերպել էր թրեյներների մեթոդական դասընթաց (TOT):

   Դասընթացը վարում էր գերմանացի փորձառու մասնագետ Բյորն Քուլփը, որը մասնակիցներին ծանոթացրեց կոմունիկատիվ և մասնակցային ուսուցման մեթոդներին, ներկայացրեց մոդերատորի դերը և վարման մոտեցումը, ինչպես նաև ներկայացվեց մեծահասակների կրթության քաղաքականության դիդակտիկայի հիմքերի փուլային մոդելը:

   Դասընթացում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը, որը ներկայացրեց դասընթացի մասնակիցներին և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում վերջին շրջանում կատարված բարեփոխումներն ու գործունեությունը:

   Մասնակիցները ցանկություն հայտնեցին նման միջոցառումների շարունակական լինելը: