Երևան, 31.03.2025

Կայքի հին տարբերակը

Համագործակցության շրջանակներում

Համագործակցության շրջանակներում

    Երեկ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ ՀԱՄԿ -ի նախագահ Էդուարդ Թումասյանի և Ռուսաստանի  քիմիական  արդյունաբերության ճյուղերի  աշխատողների արհմիությունների կենտրոնական կոմիտեի նախագահ, Արհմիությունների  միջազգային  միավորման նախագահ Ալեքսանդր Սիտնովի հանդիպումը, որին ներկա էին նաև Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահ Համլետ Դանիելյանը և ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:

    Պարոն Սիտնովի այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական  միության գործունեությանն ու քիմիական արդյունաբերության աշխատողների խնդիրներին: Հանդիպման ընթացքում   Էդուարդ Թումասյանն  անդրադարձավ  <Նաիրիտ> ԳԱՄ –ի հետագա  ճակատագրին: Ինչպես  հայտնի է,  դեռ 2013 թ. –ին  ռուսական <Ռոսնեֆտ> ընկերությունը Հայաստանի կառավարության հետ <Նաիրիտի> հարցով  պայմանավորվել էր  վերանայել  քլորոպրենային կաուչուկի արտադրության  նախագծի  շուրջ համագործակցության և ներդրումային հնարավորությունները: Սակայն առ այսօր այդ  գործընթացում  առաջընթաց  չի արձանագրվել:  Ալեքսանդր Սիտնովի պատասխանից ակնհայտ դարձավ, որ  նախագծի հետագա  ընթացքի մասին կտեղեկացվի Մոսկվայից:

    Հանդիպման  ավարտին Էդուարդ Թումասյանը շնորհակալություն  հայտնեց պարոն Սիտնովին Հայաստանի և մասնավորապես հանրապետության  քիմիական  արդյունաբերության  ոլորտին առնչվող  խնդիրներին  տեղում  ծանոթանալու համար: