ՇՆՈՐՀԱՎՈՐ 2021 ԹՎԱԿԱՆԸ
Սովորաբար անցնող տարին ամփոփելիս նշվում են տարվա լավ ու վատ կողմերը, ձեռքբերումներն ու կորուստները: Սակայն այս անգամ դժվար է արտահայտել մեր ազգին բաժին հասած անհաջողություններն ու անդառնալի կորստի ցավը:
Ինչևէ, այժմ հարկավոր է թոթափել լարվածությունն ու հուսահատությունը, համատարած քայլեր ձեռնարկել հասարակության համախմբման, երկրի առաջ ծառացած բազմաշերտ խնդիրների լուծման համար: Այժմ մեզ մուրճերի զարկ է հարկավոր, այլ ոչ թե խառնաշփոթություն, բարություն, այլ ոչ թե չարություն և նախանձ, համախմբում, այլ ոչ թե հաշվեհարդար:
Միայն հասարակության զգոնության ու համերաշխության շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել մեր երկրի պետականության հիմքերը, քաղաքացու, աշխատողի մոտ վերականգնել վաղվա օրվա և երկրի ապագայի հանդեպ վստահություն և հավատ:
Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: Թող գալիք 2021 թվականը լինի խաղաղության, պետության տնտեսական զարգացման ու հզորացման տարի:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ՝ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ