ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ
ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է հանրապետության ողջ աշխատավորությանն ու արհմիության անդամներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այն ինչ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենը ձեռք է բերվել հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Մենք բոլորս պարտավոր ենք պահել ու պահպանել այդ ձեռքբերումներն ու փոխանցել դրանք սերունդներին: Իսկ դրա լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն ու արարումն է, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորելով հանրապետության աշխատավորությանը մաղթում է առողջ, արժանապատիվ աշխատանք ու բարեկեցիկ կյանք:
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ՝ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ