Երևան, 29.01.2025

Կայքի հին տարբերակը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

 Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը:

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների, նրանց համար բարեկեցիկ պայմանների ապահովման գործում:

 Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից  է, որում առկա ներուժը բացառիկ  ազդեցություն է թողնում երկրում տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև  տարածաշրջանի զարգացման վրա: Այս ոլորտում զբաղված են հազարավոր աշխատողներ, ովքեր պատվով են կատարում իրենց գործը: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը:

 Այսօր մոլորակն ապրում է  մի այնպիսի  ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ինչպես բոլոր երկրների,  այնպես  և Հայաստանի տնտեսությունը զգալի կորուստներ է արձանագրում: Տնտեսական անկման  կանխատեսումների ամբողջական  պատկերը դեռևս  տեսանելի չէ, կառավարությունների  կողմից ձեռնարկած երկարատև միջոցառումները կամա  թե ակամա զգալի բացասական ազդեցություն  են ունենում ընդհանուր տնտեսական և սոցիալական բարեկեցության վրա (գործազրկության մակարդակի աճ և ընկերությունների սնանկացումներ): Սակայն մարդկությունը միասնական ուժերով  կհաղթահարի այս  համավարակը:

 Հարգելի լեռնագործներ և մետալուրգներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ  արժանապատիվ աշխատանք, հանուն որի Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությունը հետևողական ջանքեր է գործադրում, մաղթում եմ  առողջություն և բարեկեցություն` ձեզ և ձեր ընտանիքներին:

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                                  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ