Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք
«Բուժաշխատողի օրվա» կապակցությամբ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ <Բուժաշխատողի օրվա> կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ բուժաշխատողների սոցիալ-տնտեսական, նրանց բարեկեցիկ կյանքի պայմանների բարելավման ճանապարհին:
Նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի համավարակը փոխել է մոլորակի կյանքը: Այս օրերին մարդկության ռեսուրսներն ուղղված են Covid-19-ի դեմ պայքարին, որի առաջնագծում իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով պայքարում են բուժաշխատողները:
Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում են շատ բարձր պատրաստվածությամբ բժիշկներ, ում համար գերակա շահը քաղաքացու առողջությունն է: Համավարակի ընթացքում նրանց աշխատանքն առավելագույնս արժևորվեց: Ցուցաբերելով քաջություն և համառություն բուժաշխատողներն ամիսներ շարունակ պայքարում են համաճարակի դեմ՝ արդարացիորեն արժանանալով կառավարության և հանրության բարձր գնահատանքին:
Բժշկի մասնագիտությունը ապրելակերպ է, որը պահանջում է մեծ նվիրում, հոգատարություն, ուշադրություն, և որ ամենակարևորն է՝ անսխալ աշխատանք: Համոզված եմ, որ բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը հիմք կհնադիսանա ոլորտում իրականացվող բարեփոխումների համար, որոնք կապահովեն կյանքի որակի բարելավում, այն է՝ աշխատանքային պայմանների բարեկարգում և արժանապատիվ աշխատավարձ:
Կրկին շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում ուժ, անսպառ բարություն, կամք ու տոկունություն, որպեսզի կարողանան միշտ բարձր պահել բուժաշխատողի պատիվը:
Լավագույն մաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
Կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


