Երևան, 04.12.2024

Կայքի հին տարբերակը

Մենք փորձում ենք Աշխատանքի օրը վերածել իրական տոնի
Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

Մենք փորձում ենք Աշխատանքի օրը վերածել իրական տոնի <br>Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

- Վերջերս  ՀԱՄԿ-ը դարձավ Արհմիությունների միջազգային  կազմակերպության  լիիրավ անդամ: Ըստ Ձեզ, ի՞նչ կտա այդ  անդամակցությունը ՀԱՄԿ-ին:

 

-Արհմիությունների  միջազգայի կազմակերպության  ընտանիքին անդամակցության   արդյունքում  նախ  ընդլայնվում են մեր գործունեության  շրջանակները,   հնարավորություն է  ընձեռնվում արհմիութենական շինարարության  մեջ ներառել ԱՄԿ-ի ավանդույթները: Բացի դա,  ԱՄԿ-ի  կողմից  համարժեք  աջակցության  պատրաստակամությունը մեզ ապահովագրում է մեր նկատմամբ  կիրառվող ցանկացած  ոտնձգությունից:

 

- ԱՄԿ-ի կողմից երբևէ եղե՞լ են ՀԱՄԿ-ի  խնդիրների լուծմանն  աջակցելու դեպքեր:

 

- 2008 թ-ին, երբ  կառավարության  կողմից  ՀՀ Աշխատանքային  օրենսգրքում կատարվող փոփոխություններն ու լրացումներն  իրականացվում էին միջազգային  կոնվենցիաների խախտումներով, ինչին  ՀԱՄԿ-ը համամիտ չէր, մենք  դիմեցինք ԱՄԿ-ի աջակցությանը: Միջազգային փորձագետների և հայ  օրենսդիրների համատեղ  քննարկումների արդյունքում Աշխատանքային  օրենսգրքի  վերամշակված տարբերակում  չընդգրկվեցին այն  հոդվածները, որոնցով  խախտվում էին աշխատողների  իրավունքները: Ի դեպ, այդ առումով, Վրաստանի վիճակն ավելի  ծանր է, ԱՄԿ-ից  բավական  ժամանակ  պահանջվեց Վրաստանի Աշխատանքային  օրենսգրքում որոշակի շտկումներ  անելու համար:

ՀԱՄԿ-ը այսուհետ աշխատավորների շահերի  պաշտպանության  գործընթացում  կներդնի  արհմիութենական միջազգային շարժման փորձը:

 

 

-Սահմանադրական  դատարանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել կառավարությանն  ու ԱԺ-ին՝<Կուտակային կեսնաթոշակների մասին> օրենքն ու դրան փոխկապակցված նորմերը  ՍԴ  որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար։  Ձեր կարծիքով , որքանո ՞վ է  ճիշտ  կուտակային կենսաթոշակային  համակարգի և  հատկապես  պարտադիր  բաղադրիչի  կիրառումը:

 

-Կարծում եմ,  համակարգի ներդնումը հաջողված  կհամարվի  միայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակի կայուն ու համաչափ զարգացման, արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձերի, ինչպես նաև օրենսդրորեն սահմանված բնակչության կենսամակարդակի ապահովման դեպքում: Մինչդեռ Հայաստանում առկա է սոցիալական լարվածություն: Օրենքն ընդունելիս հաշվի չի առնվել բնակչության կենսաապահովման նվազագույն պահանջները: Հանրապետությունում սահմանված չէ նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմը, ընդունված չէ կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, ինչը ըստ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի պետք է հիմք հանդիսանա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև սոցիալական այլ վճարների համար: Դեռ անցյալ տարի, երբ կառավարությունը որոշեց կիրառել սույն օրենքը, ՀԱՄԿ-ը օրենքի կիրառումը կասեցնելու առաջարկով դիմեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ նոյեմբեր ամսին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նշելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է իրավական ակտերի խախտումներով:

 

 Ինչ վերաբերում է ՍԴ-ի տրամադրած ժամկետին, ապա չեմ  կարծում, թե մինչև սեպտեմբերի 30-ը թվարկած խնդիրներին առնչվող  հոդվածները  վերանայվեն, քանի որ դրանք  խորը և լուրջ  ուսումնասիրման  կարիք ունեն:

 

-Մտավախություն  չունե ՞ք, որ օրենքի  կիրառման  դեպքում երկրում կգրանցվի հատկապես  երիտասարդ  կադրերի արտահոսք,  ինչը  կհանգեցնի արհմիության անդամների  նվազմանը:

 

-Դե, եթե այս  օրերին  օրենքը  կիրառվում է , չսպասելով ՍԴ-ի սեպտեմբերի 30-ի վերջնական որոշմանը, ապա,  ինչ խոսք, արտագաղթողների քանակը կավելանա: Արհմիությունները,  բնականաբար կկանգնեն աշխատավորների  կողքին ու կշարունակեն  պաշտպանել  նրանց  շահերը: Մեր  պայքարը  կլինի  շարունակական:

 

-Ամեն  տարի  մայիսի 1-ին միջազգային  հանրությունը նշում է Աշխատանքի օրը, թեև մեր հանրությունը այդ  օրն առանձնապես ոգևորված չէ: Ի ՞նչ կարող է անել  ՀԱՄԿ-ը մայիսմեկյան  տոնի  հադեպ հանրության վստահությունը վերականգնելու համար:

 

-Մենք  փորձում ենք Աշխատանքի  օրն իրոք  տոնի  վերածել: Ես այն  սերնդի  ներկայացուցիչն եմ, ում  հիշողություններում  մայիսի 1-ը հիրավի  տոն էր, այն  նշվում էր մեծ ոգևորությամբ: Այսօր մենք  չունենք  այն  հնարավորությունները, որպեսզի  վերականգնենք  անցյալի  բարի ավանդույթները, սակայն մարդկանց  մոտ  նկատելի է  համակրանքն այդ գեղեցիկ ու չմոռացվող  տոնի հանդեպ: Ոմանք այդ  տոնը համարում են խորհրդային  տոն, մինչդեռ այն որպես աշխատավորների շահերի պաշտպանության  օր, պետք է վերածել  համազգային  տոնի: Արհմիություններն այդ  օրը նշում են  §Արժանապատիվ աշխատանք¦,  §Արժանապատիվ վարձատրություն¦ և §Սոցիալական արդարություն¦ կոչերով ուղեկցվող երթով: Ես  կարծում եմ, որ ամեն  տարի արհմիութենական  կազմակերպությունների հարյուրավոր անդամների կազմակերպած  երթը կհամախմբի նաև բոլոր նրանց,             ովքեր դեռևս լիահույս են   գալիք օրվա  հանդեպ, ովքեր ունեն  թեև ոչ արժանավայել  վարձատրվող,  բայց` հաստատուն  աշխատանք:

 

Անուշ Ներսիսյան