Երբ պաշտոնյան ստորադասում է իր լիազորությունները
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Լրագիր» պարբերականին տրված հարզազրույցում (http://www.lragir.am/2019/12/24/504821/) հետևյալ միտքն էր արտահայտել` «Միշտ դժվար է գտնել այն սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքն ու որտեղ է սկսվում բիզնեսինը: Եթե մենք չենք կարողանում այդ սահմանը գտնել, ապա ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի, որոշհետև դա ուղիղ ազդում է նաև ներդրումների վրա: Երբ շատ է ֆետիշացվում աշխատողի իրավունքը, ներդրողն էլ չի ուզում գալ այդ երկիր, որտեղ իր կյանքը բացի հարկայինից սկսում են ուտել նաև աշխատանքային տեսչությունը և այլ կառույցներ»:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի վերոնշյալ հայտարարության առնչությամբ, համարելով, որ այն հարիր չէ աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները կարգավորող իրավական ակտերի կատարման հանդեպ ի պաշտոնե հսկողութուն իրականացնող մարմնի ղեկավարին:
Պարոն Ավագյանի տեսակետն ու գաղափարները համահունչ չեն իր զբաղեցրած պաշտոնին և վնասում են տեսչական մարմնի վարկանիշին: