Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԿ-ՈՒՄ

ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԿ-ՈՒՄ

ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնը 2020 թ. հունվարի 30-ին արհմիության նորընտիր նախագահների, արհկոմի անդամների, ինչպես նաև արհմիության հաշվապահների համար անցկացրեց <Արհեստակցական կազմակերպության փաստաթղթաշրջանառություն> թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին հաշվապահական հաշվառման մասնագետ Մարինե Կոստանդյանը, ՀԱՄԿ-ի անդամ Ճյուղային Հանրապետական միությունների անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին ժամանակակից <արհմիություն> հասկացության, փաստաթղթերի կազմման, հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև հաշվապահական գործառույթների վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
Ներկաները ակտիվ մասնակցեցին քննարկումներին և ստացան բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Սեմինարի արդյունքներն ամփոփեց ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը: Նա կարևորեց արհեստակցական կազմակերպությունների փաստաթղթաշրջանառության կարևորությունն ու դրանց վերաբերյալ տեղեկատվության անհրաժեշտությունը:

Ընթացիկ տարում վերոհիշյալ թեմաներով սեմինարները կկրեն պարբերական բնույթ: