Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

     ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

 

 Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բոլորին մաղթում անդորր ու բարօրություն, ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։

 Անցնող տարվա ձեռքբերումները յուրաքանչյուրիս համոզեց, որ մենք կարող ենք ավելին, իսկ այդ կարողությունները բազմապատկվում են, երբ մեր ջանքերը համատեղում ենք:

 Ուրախության աննախադեպ հրավառության է վերածվում ամեն նոր տարվա մուտքը: Գալիք արշալույսների հանդեպ մշտանորոգ հավատով, աննահանջ հույսով ու լավատեսությամբ լի են յուրաքանչյուրիս մտորումները: Թող բարով գա 2020 թվականը, ուրախ ու վստահորեն մտնի յուրաքանչյուր տուն, իր հետ բերի խինդ ու երջանկություն, ապահովություն ու խաղաղություն, եռանդ ու հոգու ջերմություն, նախ հայ զինվորին՝ խաղաղ երկինք ու բարի վերադարձ հարազատ օջախ, աշխատողին՝ բեղմնավոր աշխատանք ու արժանապատիվ աշխատավարձ, տարեցներին՝ առողջ ու անհոգ ծերություն, երեխաներին՝ ուրախ մանկություն պայծառ ապագայի հեռանկարով, երիտասարդներին՝ երկրին տեր կանգնելու պատրաստակամություն:

 Ի սրտե մաղթում եմ, որ 2020 թվականը դառնա երկրի լիիրավ քաղաքացու, պետության տնտեսական զարգացման ու բարգավաճման տարի, որի ուղեցույցը պետք է լինի ջանադիր, հետևողական ու արհեստավարժ աշխատանքը:

 Կրկին շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում առողջություն, երջանիկ կյանք և աշխատանքային նորանոր հաջողություններ:

 

Հայաստանի արհմիությունների

Կոնֆեդերացիայի նախագահ                                       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ