Քննարկում ՀԱՄԿ-ում

Նոյեմբերի 26-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ <Արհեստակցական միությունների մասին> ՀՀ օրենքի փոփոխությունների և դրանով պայմանավորված ՀՀ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում: Նախագիծը մշակվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված են նախագծի համահեղինակներ Միքայել Փիլիպոսյանը, Էլեն Մանասերյանը, Նարեկ Ներսիսյանը, Աննա Բարիկյանը, Ռուբեն Սարգսյանը, Տիրուհի Նազարեթյանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրանսենյակի ծրագրերի համակարգող Լիաննա Բադալյանը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի մասնագետներ:
Էլեն Մանասերյանը ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանի և Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանի առաջարկությունները:
Քննարկման ընթացքում առաջարկություններով ու պարզաբանումներով հանդես եկան ՀԱՄԿ-ի ՃՀՄ-ների նախագահնր Ժ.Թորոսյանը, Արմեն Ավետիսյանը, Շմավոն Մկրտչյանը, Սրապիոն Առաքելյանը, Սեյրան Ավագյանը, Գրիգոր Ղարիբյանը, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը:
Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվեց ողջամիտ ժամկետներում նախագծի վերաբերյալ ներկայացնել այլ կարծիքներ և առաջարկություններ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
 ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական ՄիությունՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
 Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա Աշխատանքի միջազգային կազմակերպություն
Աշխատանքի միջազգային կազմակերպություն












 
    