ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳՅՈՒՂԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին, գյուղոլորտի բոլոր աշխատողներին Գյուղաշխատողի օրվա կապակցությամբ:
Մեր աշխարհի շենացման ու զարգացման մեջ անգնահատելի դեր ունեն գյուղատնտեսության բնագավառի աշխատողները, որոնց անդուլ, նվիրական ջանքերի շնորհիվ է ստեղծվում հանապազօրյա հացը, բերք ու բարիքի առատությամբ լցվում մեր կյանքը:
Կրկին շնորհավորում եմ բոլորին, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական ՄիությունՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն




