Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ի արձագանքը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային 
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

 Հունիսի 13-ին https://www.e-draft.xn--am-1bd իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 Օրենքի նախագծի մասին իր դիրքորոշումն է հայտնում ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը առաջին անգամ մշակվել է 2017 թվականին, որի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը օրենքի նախագծի 14 հոդվածների վերաբերյալ տվել է բացասական գնահատական, նախագիծը համարելով անընդունելի: 
 2018թ. հունիսին կառավարության աշխատակազմում նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ այն չի համասպատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության, <Իրավական ակտերի մասին > ՀՀ օրենքի մի շարք հոդվածների: Իմ համոզմամբ, այս նախագիծը չի բխում աշխատողների շահերից, ավելին, այն անձի իրավական վիճակը վատթարացնող նախագիծ է: 
 Մինչդեռ https://www.e-draft.am կայքում տեղադրված վերոնշյալ նախագիծը դրվել է շրջանառության մեջ լրացուցիչ դրույթներով, որոնք իրավական առումով ավելի են բարդացնում աշխատողների վիճակը: Կարծում եմ, որ նախագիծը անընդունելի է և անօրինական, քանի որ հայտնի չէ նախագծի հեղինակը: Ներկայումս ՀՀ կառավարության կազմում գոյություն չունի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: