Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստում

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի  հերթական  նիստում

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մայիսի 3-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և կառավարության ներկայացուցիչներ:
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորեց արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը, միաժամանակ նշեց, որ կառավարությունը սոցիալական գործընկերության կայացման համար պետք է ապահովի հնարավորինս ազատ, անկախ և անկաշկանդ միջավայր:
  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքը, սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության արդյունքները:
  2018 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկավ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանը: 
  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրեց մայիսի 14-ին կնքվելիք «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագրի նախագիծը:
  Մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Ժանետա Թորսյանը նշված նախագծի վերաբերյալ ներկայացրեց մի շարք առաջարկություններ: