Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

  Մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և նրան անդամակցող 19 ճյուղային հանրապետական միությունների արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ  կյանք, սոցիալական արդարություն», «Ուժեղ արհմիություն, ուժեղ քաղաքական  հասարակություն», «Արհմիության ուժը  միասնության  մեջ է. Անդամակցեք արհմիություններին», «Ոչ արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը» պաստառներով անցկացրին երթ:

  Ավանդական դարձած երթը աշխատավորների շահերն ու իրավունքերը պաշտպանող արհմիությունների հետևողական գործունեության, միասնության և համերաշխության վկայությունն է: Արհմիությունների շուրջ 2000 անդամներ Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի ՀԱՄԿ-ի շենք:

  Երթը մեկնարկեց հետևյալ  երթուղով՝ Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության  հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Ստեփան Շահումյանի անվ. հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - ՀԱՄԿ-ի շենքի  հարակից  տարածք, որտեղ ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը ամփոփեց երթը: