Երևան, 29.01.2025

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

  Հարգելի աշխատավորներ


  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության զարգացման:

  Ավանդության համաձայն մայիսմեկյան տոնը աշխարհի բոլոր արհմիությունների կողմից նշվում է որպես աշխատողների համերաշխության օր: Այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց վճռականությունն ու համերաշխությունը սոցիալական արդարության համար մղվող պայքարում:

  2019 թվականը առանձնահատուկ տարի է արհմիությունների  համար: Այս տարի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ տոնում է իր 100-ամյա գործունեությունը` գլոբալ երկխոսություն ծավալելով արժանապատիվ աշխատանքի և արդարացի գլոբալիզացիայի վերաբերյալ: ԱՄԿ-ն կոչ է անում միավորվել բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մարդկանց բարեկեցությանն ուղղված հավասարակշռված և կայուն քաղաքականության օգտին:

  Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիան նույնպես  միանալով  հոբելյանական տոնակատարությանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի սոցիալական արդարության առաջընթացին, արժանապատիվ աշխատանքի ապահովման համար լրացուցիչ ներդրումների ուղղորդմանը:

  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք,  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

  Հայաստանի արհմիությունների
  կոնֆեդերացիայի  նախագահ                  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ