Արհմիությունների համընդհանուր համադաշնության գործադիր կոմիտեի արտագնա նիստը Տաշքենդում
Դեկտեմբերի 24-ին Տաշքենդում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտագնա նիստը, որը վարում էր Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Միխայիլ Շմակովը:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի կանոնադրության համաձայն գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի կազմում Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի անդամակցության դիմումը:
Նիստին մասնակցում էին Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի ղեկավարությունը, արհմիությունների ճյուղային և տարածքային միությունների նախագահները:
Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Կուդրատիլա Ռաֆիկովը մանրամասն ներկայացրեց դաշնության կազմը, գործունեության սկզբունքները և ուղղությունները:
Ներկայումս Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայում ներառված են 14 ճյուղային արհմիություններ, Կարակալպակյան հանրապետական, Տաշքենդի քաղաքային, 12 մարզային արհմիությունների միավորումներ, որոնց շարքերում ընդգրկված է ավելի քան 6.1 միլիոն ամդամ:
Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի բարձրագույն մարմինը հանդիսանում է կուրուլտայը, որը հրավիրվում է 5 տարին մեկ անգամ: Կուրուլտայների միջև ֆեդերացիայի գործունեությունը ղեկավարում է Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի խորհուրդը: Խորհրդի անդամները ընտրվում են ճյուղային արհմիությունների կուրուլտայներում, արհմիությունների տարածքային միությունների համաժողովներում և ֆեդերացիայի կուրուլտայում:
Ֆեդերացիան իր գործունեությունն իրականացնելիս հիմնվում է «Արհմիությունների մասին, նրանց գործունեության իրավունքների և երաշխիքների մասին» օրենքի վրա և ղեկավարվում կուրուլտայի կողմից ընդունված ծրագրային փաստաթղթերով:
Ուզբեկստանի արհեստակցական միությունների ֆեդերացիայի դիմումն ու դրան կից փաստաթղթերի կիրառումը քննարկվել է Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի կողմից: Ընդունվել է որոշում Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդին առաջարկել Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիան ընդունել Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի անդամ:
Ուզբեկստանի արհմիությունների ֆեդերացիայի՝ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիային միանալն անկասկած կամրապնդի տարածաշրջանում արհմիությունների ուժն ու ազդեցությունը, կնպաստի աշխատողների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը այն երկրներում, որտեղ գործում են Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունները:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստին մասնակցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


