Երևան, 04.12.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 
  Աշխատանքը եղել և մնում է մարդկային արժանապատվության սկզբնաղբյուրը: Այս  համոզմունքը հիմք հանդիսացավ աշխարհի բազմաթիվ երկրներում Հոկտեմբերի 7-ը նշել  որպես Արժանապատիվ աշխատանքի օր: 
  Արժանապատիվ աշխատանքը բոլոր մարդկանց  համար հնարավորություն է ազատության, հավասարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում զբաղվել արտադրողական աշխատանքով: 
Թե՛ Արհմիությունների  միջազգային  կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը եղել և մնում են բնակչության  զբաղվածությունը, աշխատանքային անվտանգ պայմանների ապահովումն ու  աշխատողների արժանապատիվ  վարձատրությունը:
  Արժանապատիվ աշխատանքի միջազգային  օրը  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է  գալիս  արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ  վարձատրության, գործատու-աշխատող  հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսության, սոցիալական գործընկերության  կայուն զարգացման  պահանջով: ՀԱՄԿ-ը դեմ է աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական  բևեռացմանը: 
  Հանրապետությունում դեռևս առկա ֆինանսա-տնտեսական անկայուն վիճակը  սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը, սակայն Արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ իր պահանջները կներառվեն տնտեսության վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների հիմքում: 
ՀԱՄԿ-ը կոչ է անում արհմիութենական բոլոր կազմակերպություններին համերաշխհ գործունեությամբ նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, հուսալով, որ համատեղ գործողություններով հնարավոր է խթանել արհմիութենական շարժման առաջընթացը:

                                                                 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ