Երևան, 04.12.2024

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ
Երիտասարդ արհմիութենականները Ծաղկաձորում

ՍԵՄԻՆԱՐ <br> Երիտասարդ արհմիութենականները Ծաղկաձորում

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային խորհրդի աջակցությամբ 2018թ. սեպտեմբերի 18-19 Ծաղկաձորում կազմակերպել էր «Կազմակերպչական գործառույթները արհմիութենական գործում երիտասարդ արհմիութենական ակտիվիստների շրջանում» թեմայով սեմինար։  
  Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը: Նա հանգամանալից ներկայացրեց արհմիությունների կառուցվածքը, գործունեությունը, խնդիրները: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց բովանդակային քննարկում: 
  ՀԱՄԿ իրավաբանական բաժնի պետ Միխայիլ Փիլիպոսյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսդրության որոշ հոդվածներ և տվեց մասնակիցներին հետաքրքրող պարզաբանումներ: Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Դիանա Հայրապետյանը ներկայացրեց «Արհեստակցական  միությունների մասին» ՀՀ օրենքում ԱԺ որոշ պատգամավորների կողմից առաջադրված փոփոխությունները: Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին ակտիվ խմբակային աշխատանքներ: Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա հույս հայտնեց, որ երիտասարդներն իրենց մասնակցությամբ կնպաստեն արհմիութենական շինարարությանն ու  արհմիութենական շարժման ակտիվացմանը: