ՍԵՄԻՆԱՐ
Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների ռազմավարությունը և փոխգործողությունները աշխատանքային տեսչության հետ
Հուլիսի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ կազմակերպել էր սեմինար` «Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների ռազմավարությունը և փոխգործողությունները աշխատանքային տեսչության հետ» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա ներկայացրեց արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքը, երկրում վերջին ամիսներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները և արհմիությունների անելիքները առաջիկայում:
Սեմինարում ընդարձակ զեկուցումով հանդես եկավ Մոսկվայում ԱՄԿ գրասենյակի Աշխատավորության գործունեության հարցերով գլխ.մասնագետ Գոչա Ալեքսանդրիան: Նա ներկայացրեց ԱՄԿ-ի կառուցվածքը, գործունեությունը և արհմիությունների դերը Աշխատանքի Միջազգային Կամզակերպության կառույցում:
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ կառավարության և Հայաստանի գործատուների միության հետ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հարաբերություններին, սոցիալական գործընկերության խնդիրներին, աշխատանքի տեսչության անհրաժեշտությանը:
Սեմինարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միխայիլ Փիլիպոսյանը, ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսդրության շրջանակներում աշխատավորության շահերի պաշտպանության հնարավորությունները, պատասխանեց մասնակիցներին հուզող տարբեր հարցերի:
«Ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում» թեմայով ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի սոցիալան-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Լաուրա Դեմիրչյանը:
Սեմինարի աշխատանքների ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՃՀՄ նախագահներ Գրիգոր Ղարիբյանը, Սեյրան Ավագյանը, Էդուարդ Փահլևանյանը, Գագիկ Սահակյանը: Ախատանքներին մասնակցում էին նաև սկզբնական կազմակերպությունների արհկոմի նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակիցներ:
Սեմինարի մասնակիցները աշխատանքային խմբերով ներկայացրեցին առաջադրված թեմայի շուրջ իրենց տեսակետները:
Սեմինարի աշխատանքները ամփոփեց Ուսումնա¬հետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց արհմիութենական շինարարության և շարժման անհրաժեշտությունը, որի արդյունքում հնարավոր կլինի կրճատել ոչ ֆորմալ զբաղվածությունը և նպաստ բերել տնտեսության զարգացմանը: