Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


  Հարգելի աշխատավորներ
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
  Ավանդույթի  համաձայն  այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների  իրականացման  համար:
2018 թվականի  Մայիսի 1-ը՝ Աշխատողների  համերաշխության օրը նշվում է ամենուր, անգամ քաղաքական  և տնտեսական լարված ու անկայուն իրադարձությունների  պայմաններում:
Այս  իրավիճակը չի  շրջանցել նաև Հայաստանի  Հանրապետությունը, որտեղ  նույնպես առկա են  աշխատողների  եկամուտների  և սոցիալ-տնտեսական  մակարդակի  նվազում, ինչի արդյունքում խորացել է  աղքատությունն ու  գործազրկությունը  մասնավորապես  երիտասարդության  շրջանում: Ուստի զարմանալի չէ, որ այս  օրերին Հայաստանի երիտասարդությունը  հանդես է  գալիս առկա սոցիալ-քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակի լուծման  պահանջով:
ՀԱՄԿ-ը լիահույս է, որ Երևանում  և հանրապետության  մարզերում  ընթացող  իրադարձությունները  չեն  հատի ողջախոհության սահմանագիծը, ուստի   կոչ է անում պահպանել զսպվածություն  և հավատարիմ  մնալ ազգային բացառիկ համերաշխության ոգուն:
  ՀԱՄԿ-ը գտնում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենքների անվերապահ կիրառմամբ: 
  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք,  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի  նախագահ       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ