Երևան, 21.11.2024

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  Մարտի 27-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց Մետալիստների արհմիությունների միջազգային միության նախագահ Նիկոլայ Շատոխինին, Մետալիստների միջազգային եվրասիական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իսմաիլ Դուրսունին, Մետալիստների միջազգային եվրասիական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Տուրաժոն Ռաուպովին և Հայաստանի արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Համլետ Դանիելյանին:

  Հանդիպման ընթացքում Է.Թումասյանը հյուրերին ծանոթացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքին և գործունեությանը, այնուհետև հույս հայտնեց, որ Մետալիստների արհմիությունների միջազգային միության և Մետալիստների միջազգային եվրասիական ֆեդերացիայի հետ Հայաստանի արդյունաբերության աշխատողների հանրապետական ճյուղային միության համագործակցությունը կնպաստի վերջինիս գործունեության ակտիվացմանը:

  Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և կոնֆեդերացիայի գործունեությանը ծանոթացնելու համար: