Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

Բրյուսելում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 12-րդ նիստը

Բրյուսելում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 12-րդ նիստը

Մարտի 6-ին Բրյուսելի Եվրոպական տնտեսական  և սոցիալական կոմիտեում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 12-րդ նիստը:

Նիստին  բացման խոսքով հանդես  եկավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինը:

 Օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր.

-տարեվերջին նախատեսվող Արհմիությունների միջազգային կազմակերպության կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներ

  -Աշխատանքի  միջազգային կազմակերպության ներկայացրած՝  աշխատանքային ոլորտի  հեռանկարներին և գենդերային բռնությանը վերաբերող

  -վերջ տալ կորպորատիվ ագահությանը. աշխատավարձ և սոցիալական  պաշտպանություն մատակարարման շղթաներում և Արևմուտք-Արևելք աշխատավարձի հավասարեցում

  -Եվրախորհրդի ռազմավարությունը Բալկաններում և Արևելյան գործընկերության քաղաքականությանը վերաբերող  և այլ հարցեր:

Նիստի աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ, Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի գործադիր կոմիտեի անդամ Էդուարդ Թումասյանը:

  Նա իր ելույթում անդրադարձավ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը, կարևորեց նաև Արևելյան գործընկերության համար սույն փաստաթղթի նշանակությունը, նշելով, որ ԵՄ-ն Եվրասիական տնտեսական միության հետ ունի համագործակցության խորացման մեխանիզմներ: 

  Նիստում հաստատվեց նաև Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 2018 թ գործունեության պլանը: