Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

Հանդիպում ՀՀ արդարադատության նախարարությունում

  2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատան աջակցությամբ Հայաստան ժամանած իրավագիտության պրոֆեսոր Նիլ Ալընի հետ:
  ՀԱՄԿ-ի կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կ. Մադոյանը, աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Դ. Հայրապետյանը:
  Հանդիպման ընթացքում Բ.Խարատյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի գործունեության իրավական հիմքերը, կառուցվածքը և վիճակագրական տվյալները, այնուհետև անդրադարձան մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին՝
   -նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների կարգվորմանը,
   -սոցիալական գործընկերության ոլորտում օրենքով նախատեսված հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերի գրանցման իրականացմանը
   -գործադուլի կազմակերպման համար օրենսդրությամբ աշխատողների երկու երրորդի համաձայնությունը սահմանող շեմի նվազեցմանը
   -արհմիության շարքերում երիտասարդության ներգրավվածության խնդրին: