Կայացավ ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը
2017թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարից հետո կայացավ վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում ձևավորված հանձնաժողովի 19 անդամներից 13-ը: Օրակարգում ներառված էր վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և տեղակալների ընտրությունը:
Մինչ ընտրությունը, Խաչիկ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց վերստուգիչ հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի փոխնախագահ Արաքսի Ավագյանին և հանձնաժողովի անդամներին իրենց բարեխիղճ աշխատանքի համար:
Այնուհետև հանձնաժողովի անդամների առաջարկությամբ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ընտրվեց <Հայաստանի Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահի տեղակալ Մանուկ Մանուկյանը, նախագահի տեղակալներ ընտրվեցին Հայաստանի Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի գլխավոր հաշվապահ Մարիամ Գասպարյանը և Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի Կենտրոնի տարածքային արհկոմի նախագահ Վահան Վարդանյանը: