Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Տարածաշրջանային հավաք ՀՀ արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միությունում

Տարածաշրջանային հավաք ՀՀ արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միությունում

  2017թ. հոկտեմբերի 2-3-ը Երևանի <Կոնգրես> հյուրանոցում անցկացվեց Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների և ՀՀ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համատեղ հավաքը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Շվեյցարիայի, Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության արհմիության ղեկավար աշխատողներ, թվով 75 հոգի:
  ԱՊՀ երկրների արհմիությունների տարածաշրջանային հանրապետական հավաքը ողջունեց և զեկուցումով հանդես եկավ ՀՀ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հ.Ա.Դանիելյանը:
  Տարածաշրջանային հանրապետական հավաքին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Ք. Օզկանը, ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վ.Սաֆարյանը, Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների ԱՊՀ երկրների գրասենյակի ղեկավար Վ. Բորիսովը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր մասնագետ Գ.Ալեքսանդրիան, Իրանի Իսլամական Հանրապետության արհմիությունների ներկայացուցիչ Մ. Գիլանինեյջհադը:
  Մասնակից երկրների արհմիությունների համակարգողները զեկուցեցին իրենց երկրների սոցիալ- տնտեսական իրավիճակի, արհմիությունների ձեռքբերումների և ճյուղային համակարգերի հիմնախնդիրների մասին: Հաշվետու զեկուցումներում քննարկվեցին նաև արհմիությունների կազմակերպական, կոլեկտիվ բանակցությունների, կոլեկտիվ պայմանագրերի կնքման, արժանապատիվ աշխատանքի ու աշխատավարձի ապահովման, աշխատանքի պետական տեսչությունների և արհմիությունների հետագա գործունեությունը Ինդուստրայի 4,0 սիստեմով , թվածրագրավորման միջոցով:
  Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր մասնագետ Գ.Ալեքսանդրիան հարց բարձրացրեց ԱՊՀ երկրներում աշխատանքային օրենսդրությունների կատարելագործման, նշված երկրների կողմից աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների վավերացման մասին:
  Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների ԱՊՀ երկրների գրասենյակի ղեկավար Վ. Բորիսովը մասնակիցներին հաշվետվություն ներկայացրեց վերջին 2 տարում տարածաշրջանում կատարված աշխատանքների մասին: 
  Տարածաշրջանային հանրապետական հավաքի աշխատանքների արդյունքները ամփոփեց՝ աշխարհի 145 երկրներում գործող, 50,0 միլիոն արհմիության անդամ ունեցող Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն միջազգային արհմիությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Ք. Օզկանը: