Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 10-րդ ամառային դպրոցը

  2017 թ. սեպտեմբերի 18-20-ը Շվեդիայի Լիդինգյո քաղաքի Ռոննեբերգ կոնֆերանսների կենտրոնում Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի  միջոցներով կայացավ 10-րդ  ամառային դպրոցը՝ <Արդարացի աշխատավարձ–սոցիալական անհամապատասխանելիություն և վարձատրության անհամապատասխանելիություն> թեմայով:
  Դպրոցի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի և ԱՊՀ երկրների շուրջ 60 արհմիութենական  գործիչներ: Աշխատանքային  առաջին օրը ներածական  խոսքով հանդես եկավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի  գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին:
  Քննարկումների ընթացքում Շվեդիայի արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահ  Կառլ-Պետեր Տորվայլդսոնը  ներկայացրեց  սոցիալական  գործընկերների  միջև բանակցությունների շվեդական  փորձը: 
  Ամառային դպրոցի աշխատանքերին  մասնակցում էին նաև Աշխատանքի միջազգային  կազմակերպության, Արհմիությունների միջազգային  կոնֆեդերացիայի  փորձագետներ, որոնք  հանդես եկան զեկուցումներով:
  Թեմատիկ քննարկումներին ակտիվ մասնակցություն  ցուցաբերեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  նախագահ Էդուարդ Թումասյանը: