Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

ՍԵՄԻՆԱՐ Սփյուռքի գործընկերների աջակցությամբ

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մեր արհմիութենական գործընկերների ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերի 15-16 Ծաղկաձորում կազմակերպվեց սեմինար` «Հանրային ոլորտում աշխատողների առջև ծառացած սոցիալական խնդիրների վերլուծությունը» թեմայով:

  Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը: Նա ողջունեց հյուրերին և համառոտ ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը և մեր առաջիկա անելիքները:

  Մասնակիցների ներկայացումից հետո հանդես եկան մեր սփյուռքահայ արհմիութենական ընկերները` Շուշան Բաղբուդարյանը, Ստեփան Հովակիմյանը և Սիլվա Քեշիշյանը: Նրանք ներկայացրեցին իրենց կազմակերպության կառուցվածքը, այնուհետև փորձեցին հարցուպատասխանի միջոցով պատկերացնել մեր առջև ծառացած սոցիալական հիմնահարցերը:

  Սեմինարի մասնակիցները հանդես բերեցին մեծ ակտիվություն` իրենց հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ: Այնուհետև ցուցադրվեցին տեսանյութեր մեր հյուրերի և ՀԱՄԿ-ի գործունեության մասին:

  Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՈւՀԿ ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին իրենց աջակցության համար և հույս հայտնեց, որ առաջիկայում կմշակվեն առավել ընդգրկուն ծրագրեր:

  Մասնակիցները հյուրերի հետ միասին այցելեցին Ծաղկաձորի Կեչառիսի վանքային համալիրը: