Կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարը
2017թ. սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 131 պատվիրակ: Հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացրեց Ալեքսանդր Շուրիկովը:
Հայաստանից համագումարի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը հատևյալ կազմով՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի կրթության և գիտության ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը, Ագրոարդյունաբերական համակարգի ՃՀՄ-ի նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, Հայաստանի Կոմունալ-բնակարանային տնտեսության ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը, իսկ Առողջապահության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գայանե Արմաղանովան, Արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը և ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի, հասարակական սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Անահիտ Ասատրյանը համագումարի պատվիրակ էին ընտրվել համապատասխան արհմիությունների միջազգային միավորումներից:
Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ ընտրվեց Միխայիլ Շմակովը, գլխավոր քարտուղար ընտրվեց Վլադիմիր Շչերբակովը:
Համագումարն ընդունեց Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 2017-2022 թթ. գործունեության ծրագիրը:
Նույն օրը համագումարն ավարտեց իր աշխատանքերը: