Հայաստանի մշակույթի աշխատողների ՃՀՄ-ի 5-րդ համագումարը
2017թ. սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 5-րդ համագումարը:
Համագումարին մասնակցում էին ՃՀՄ-ի 42 ընտրված պատվիրակներից 38-ը:
Համագումարին շնորհավորական ուղերձներ էին հղել Ռուսաստանի Դաշնության մշակույթի աշխատողների արհմիությունը, Մշակույթի աշխատողների արհմիությունների խորհուրդը /Միջազգային միավորում/, Կիրգիզիայի մշակույթի աշխատողների արհմիությունը, Վրաստանի մշակույթի, սպորտի և տուրիզմի աշխատողների անկախ արհմիությունը, Հայաստանի Հանրապետության պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միությունը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ժանետա Թորոսյանը և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մարինե Ղևոնդյանը:
Բաց քվեարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Ժանետա Թորոսյանը, նախագահի տեղակալ՝ Քնարիկ Շմավոնյանը, ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ: