Սեմինար Արհմիությունները քոլեջների կառավարման խորհուրդներում
Մայիսի 20-ին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ քոլեջների կառավարման խորհուրդներում արհմիությունների ներկայացուցիչների համար սեմինար, որին մասնակցում էին քոլեջների կառավարման խորհուրդներում արհմիութենական ներկայացուցիչներ՝ իբրև սոցիալական գործընկերներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար - պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը, Միջին կրության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի մասնագետ Ռիտա Խաչիկյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության ծրագրերի ղեկավար Նարե Սարգսյանը:
Սեմինարը վարում էր կրթության միջազգային փորձագետ, դոկտոր պրոֆեսսոր Սամվել Պիպոյանը: Նա ներկայացրեց կրթության արդի հիմնահարցերը, որոնք ծառացած են քոլեջների առջև: Նա մասնակիցներին ներգրավեց ակտիվ աշխատանքների, որոնցում արհմիության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան կարևորել իրենց դերակատարումը քոլեջների կառավարման խորհուրդներում:
Բ.Խարատյանը նշեց արհմիությունների դերակատարումը սոցիալական գործընկերության շրջանակներում: Արտակ Սիմոնյանը կարևորեց զբաղվածության խնդիրները՝ քոլեջներում մրցունակ մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Գ.Վաղարշակյանը անդրադարձավ քոլեջների մասնագիտական որոշ խնդիրների, որոնք առաջնահերթ են արհմիությունների տեսանկյունից՝ հաշվի առնելով արհմիության ներկայացուցչի խոսքի արժևորումը կառավարման խորհուրդում:
Սեմինարի ավարտին կրթության միջազգային փորձագետ Սամվել Պիպոյանը սոցիալական գործընկերների հետ քննարկեց սեմիանում բարձրաձայնված խնդիրների ուղղությամբ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը: