Բուհերի արհմիության 4-րդ համագումարում
Մայիսի 18-ին ՀԱՄԿ-ի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Հրավիրված էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Խաչիկ Առաքելյանը, Բորիս Խարատյանը, ԿԳ աշխատողների ՃՀՄ նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանը:
Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Բուհերի ՃՀՄ նախագահ Գառնիկ Վաղարշակյանը, նիստը վարեց Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ արհկոմի նախագահ, մանկ.գիտ. թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանը:
2012-2017թթ. խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Գ.Վաղարշակյանը: Նա նշեց ոչ միայն կատարված աշխատանքները, այլև անդրադարձավ ոլորտում առկա համակարգային հիմնահարցերին, ինչպես նաև նշեց հասարակությանը հուզող այլ սոցիալական խնդիրներ:
Վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեց Գավառի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սիրունյանը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտ. թեկնածու Արմեն Ավետիսյանը իր ելույթում կարևորեց արհեստակցական կազմակերպությունների դերը բուհերում՝ իբրև սոցիալական գործընկեր:
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը իր ողջույնի խոսքում կարևորեց ոլորտի դերը և նշանակությունը, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների նկատմամբ արհմիությունների մոտեցումները:
Բուհերի արհմիության 4-րդ համագումարում ՃՀՄ նախագահ միաձայն վերընտրվեց Գառնիկ Վաղարշակյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Լևոն Սիրունյանը: