Ինչպես դառնալ Արհմիության անդամ
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի արհեստակցական միություններում անդամակցելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ այդ իրավունքի իրականացման մեխանիզմները սահմանված են օրենսդրությամբ և յուրաքանչյուր արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ:
Համաձայն ՙԱրհեստակցական միությունների մասին՚ ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի արհմիութենական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներ, ինչպես նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներն` իրենց դիմումի համաձայն: Արհմիության անդամները մուծում են անդամավճար կանոնադրությամբ սահմանված գումարի չափով:
Աշխատողի` մեկից ավելի կազմակերպության անդամ լինելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ:
Աշխատողը կարող է արհեստակցական միության անդամ լինել նրա հիմնադրման պահից կամ ազատ կամքի դրսևորումով անդամակցել տվյալ կազմակերպության կամ հարակից այլ կազմակերպության արհեստակցական միությանը:
Լրացուցիչ տեղակատվություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժին կամ արհեստակցական կազմակերպությունների համապատասխան ճյուղային հանրապետական միություն: