Երևան, 24.11.2024

Կայքի հին տարբերակը

Ուղերձ Արհմիությունների համընդհանուր համադաշնության 25-ամյակի առթիվ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անունից ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արհմիությունների համընդհանուր համադաշնության նախագահ Մ.Վ. Շմակովին և Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Վ.Պ. Շչերբակովին:

  Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է, որ Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը հիմնադրվելով քաղաքական-տնտեսական բարդ ժամանակաշրջանում, այնուամենայնիվ կարողացավ նոր պայմաններում պահպանել արհմիությունների միասնականությունը:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սրտանց շնորհավորելով Արհմիությունների համընդհանուր դաշնությանը և նրան անդամակցող կազմակերպություններին հույս է հայտնում, որ միայն համատեղ ուժերով և միասնական դիրքորոշմամբ հնարավոր է հասնել նշանակալի հաջողության:   Արհմիությունները շարունակական բարեփոխումների արդյունքում կարող են արտահայտել և պաշտպանել աշխատողների շահերն ու հետաքրքրությունները, ծանրակշիռ ներդրում ապահովել երկրում ժողովրդավարության կառուցման և համընդհանուր առաջընթացի գործում:

 

 

Շնորհավորական ուղերձի տեքստն ամբողջությամբ

կարդալ կայքի ռուսերեն տարբերակում: