Հանդիպում ՀԱՄԿ-ում քաղաքական գործիչ, մարդու իրավունքների ակտիվիստ Հարի վան Բոմելի հետ
Մարտի 29-ին ՀԱՄԿ-ում տեղի ունեցավ <Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և արհմիությունները կրթական ոլորտում> թեմայով սեմինար, որն անցկացնում էր ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդ, մարդու իրավունքների ակտիվիստ, Նիդերլանդների խորհրդարանի նախկին անդամ, քաղաքագիտության դոկտոր Հարի վան Բոմելը:
Սեմինարին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ Բուհերի ՃՀՄ-ի նախագահ Գ.Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի անդամ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գ.Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ և Բուհերի, Կրթության և գիտության արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարը նվիրված էր բազմակուսակցական ժողովրդավարությանը, ազատ և արդար ընտրություններին, դպրոցներում ժողովրդավարության և մարդու իրավունքների դասավանդմանը, կրթական ոլորտի աշխատողների արհմիություններին անդամակցելու, կայուն և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքներին:
Հարի վան Բոմելը և սեմինարի մասնակիցները փոխադարձաբար ներկայացրին ժողովրդավարական արժեքների հաստատման, եվրաինտեգրման հարցում Նիդերլանդների և Հայաստանի փորձը:
Սեմինարի վերջում Հ.վան Բոմելը պատասխանեց առաջադրված հարցերին: