ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
2016թ. դեկտեմբերի 5-8 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ Եվրոպական երկրների կրթության արհմիությունների, կրթության միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հաշվետու-ընտրական համագումարը, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 48 երկրների 131 արհմիութենական կազմակերպությունների 350 պատգամավորներ կրթության բոլոր մակարդակներից, ովքեր քվեարկեցին կազմակերպության 2017-2020 թթ աշխատանքային ծրագրի համար, ընդունեցին մի շարք բանաձևեր՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ով չորս տարի ժամկետով ընտրվեց կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի անդամ: