Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 4-րդ Համագումարը

Կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության 4-րդ Համագումարը

 

  2016թ. նոյեմբերի 24-ին "Փարիզ" հյուրանոցում կայացավ Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 4-րդ հաշվետու Համագումարը, որին մասնակցում էին՝ ՀՀ Բանկերի Միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը, ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն Գառնիկ Վաղարշակյանը, ՀՀ Վարկային Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, " Արեգակ " ՈՒՎԿ -ի տնօրեն Մարիամ Եսայանը:
  Համագումարին ջերմ ուղերձ էին հղել ՝ Բելառուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային կազմ. Ճյուղային Արհմիությունը, Ագրոաշխատողների, Պետհիմնարկների, Գիտության Կրթության, Թեթև արդյունաբերության Ճյուղային Արհմիությունների նախագահները:
  Հաշվետու զեկուցումներով հանդես եկան՝ ՃՀՄ Գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանը և ՃՀՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գ. Միրզախանյանը: Ըստ էության արտահայտվեցին՝ Ս. Ճզմաչյանը, Է. Թումասյանը, Լ. Սարգսյանը, Խ. Հակոբյան, Ս. Դավթյանը, որոնք նշեցին, որ կատարվել է բավականին աշխատանք և առաջարկեցին կատարված աշխատանքները գնահատել բավարար, ինչպես նաև առաջարկեցին նորընտիր Գործկոմին ավելի հետևողականություն ցուցաբերել արհմիության շարքերը էլ ավելի ստվարացնելու ուղղությամբ և աշխատանքներ տանել Ճյուղային Արհմիության և ՀՀ Բանկերի Միության միջև համագործակցության Համաձայնագրի կնքման կապակցությամբ: Համագումարում  ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Համագումարում միաձայն, հինգ տարի ժամկետով Ճյուղային Արհմիության նախագահ վերընտրվեց Լաուրա Հակոբյանը:
  Համագումարը հաստատեց նաև 2016 - 2020թթ ՃՀՄ Գործնական Ծրագիրը: