Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի արտահերթ նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի արտահերթ նիստը

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ 2016 թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի արտահերթ նիստը:

  Նիստի օրակարգում ընդգրկված էր Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման   ռազմավարության նախագծի քննարկումը:

  Օրակարգի հաստատումից հետո ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրեց  Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման   ռազմավարության նախագիծը, որի նպատակն է աշխատողների առողջության պահպանման  առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը:

  Վ.Դանիելյանը հավելեց  նաև, որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որը կմշակի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի  համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող  քաղաքականությունը առաջիկա երկու տարիների ընթացքում:

  Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին մի շարք դիտողություններ և առաջարկություններ: ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը առաջարկեց ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը, որին ի պատասխան՝ նախարարն  առաջարկեց հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ,  ներառել մշակվող ազգային ծրագրում:

  Առաջարկություններով  հանդես եկան  նաև ՀՀ  պետհիմնարկների,  տեղական  ինքնակառավարման մարմինների և հասարակական  սպասարկման, Հայաստանի մշակույթի, Հայաստանի արդյունաբերության  աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճհմ-ների  նախագահները:

  Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը առաջարկեց հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն: