Եվրասիական բուհերի ասոցիացիայի 29-րդ համագումարը ԵՊՀ-ում
Երևանի Պետական Համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց Եվրասիական բուհերի արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի 29-րդ համագումարը:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էին 7 երկրներից ժամանած 50 պատվիրակներ:
Մասնակիցներին բացման խոսքում ողջունեց Եվրասիական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Իգոր Կոտլոբովսկին:
ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, գիտակրթական ոլորտներում ունեցած դերն ու միջազգային կապերը: Անդրադարձավ արհեստակցական կազմակերպության հետ ունեցած արդյունավետ փոխհարաբերություններին:
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը իր ողջույնի խոսքում նշեց ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության դերը հանրապետության բուհական համակարգում և շեշտադրեց այն հիմնահարցերը, որոնք առկա են ոլորտում, կարևորեց սոցիալական գործընկերությունը և երկխոսությունը:
Համագումարի ավարտին պատվիրակները ստորագրեցին հռչակագիր, որում զետեղված են բարձրացված խնդիրերը և լուծման ուղիները:
Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: