Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

Կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 9-րդ ամառային դպրոցը

   2016 թվականի սեպտեմբերի 26-28-ը Ֆրանկֆուրտ-Մայնում կայացավ Համաեվրոպական  տարածաշրջանային խորհրդի 9-րդ ամառային դպրոցը, որտեղ Եվրոպայի արհմիութենական առաջնորդների մասնակցությամբ տեղի  ունեցավ եվրոպական արհմիութենական շարժման մարտահրավերների և հետագա գործունեության ծրագրերի վերաբերյալ ավանդական քննարկում:

   Ֆորումի բացմանը նախորդած ընդունելության ժամանակ մասնակիցներին ողջունեցին գերմանական արհմիութենական կենտրոնի գործադիր կոմիտեի նախագահ Ռայներ Հոֆմանը  և Եվրոպական աշխատանքի ակադեմիայի ներկայացուցիչները: 

   Միջոցառման առաջին օրը գերմանական արհմիությունները ներկայացրին <Արդար տեղաշարժ> նախագիծն ու ռասիզմին ուղղված՝ <Իմ  ընկերոջը հանգիստ թողեք>   արհմիութենական նախաձեռնությունը:

   Երկրորդ նիստը նվիրված էր դեպի Եվրոպա արտագաղթին, դրա հնարավոր հետևանքներին, մարտահրավերներին, քաղաքականությանը և ինստիտուտներին:

   Նիստերից մեկը նվիրված էր Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ գործունեությանը: Աշխատողների խմբի նախագահ Լյուկ Կորտեբեկը պատմեց խմբի դիրքորոշման և ԱՄԿ-ի կոնֆերանսներում տեղի ունեցող գործընթացների մասին:

   ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յապ Վինենին և Համաեվրոպական  տարածաշրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսինտինին ֆորումի մասնակիցներին ներկայացրին ԱՄԿ-ի և Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի  2017 թվականի առաջնահերթ խնդիրները:

   Ավարտական նիստը նվիրված էր Եվրոպայում աշխատողների և արհմիությունների  իրավունքերի իրականացմանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի բարիդրացիական  քաղաքականության վերանայման  գործընթացին:

   Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 9-րդ ամառային դպրոցին մասնակցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: