ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ
Հոկտեմբերի 7-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Արժանապատիվ աշխատանքի օր:
Արժանապատիվ աշխատանքը նշանակում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլև աշխատանքային անվտանգ պայմանների ապահովում և աշխատողների արժանապատիվ վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են թե՛ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս տարի հանդես է գալիս հետևյալ պահանջով՝ արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ վարձատրություն, գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն, սոցիալական գործընկերության կայուն զարգացում: ՀԱՄԿ-ը ոչ է ասում աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական բևեռացմանը:
Հանրապետության ֆինանսա-տնտեսական ծանր և անկայուն վիճակը սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը: Այնուհանդերձ, Արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ իր պահանջները կներառվեն տնտեսության վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների հիմքում:
ՀԱՄԿ-ը կոչ է անում անդամ կազմակերպություններին՝ ճյուղային հանրապետական միություններին, հետևողականորեն բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, միաժամանակ արհմիությունների շարքերը համալրել երիտասարդներով, ինչը կխթանի արհմիութենական շարժման առաջընթացին և հանրության շրջանում նրա դերի բարձրացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ