Համագործակցության եզրեր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի արհմիությունների հետ

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը սեպտեմբերի 19-ին ընդունեց ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի աշխատավորության սոցիալական շահերի պաշտպանության հայկական ներկայացուցչության ղեկավարությանը՝ Շուշան Բաղբուդարյանին, Սիլվա Քեշիշյանին և Ստեփան Հովակիմյանին:
Հանդիպման ընթացքում Էդուարդ Թումասյանը հյուրերին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, խնդիրները և ծրագրերը, նշեց նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիային անդամակցության, ՀԱՄԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքների և ՀՀ կառավարության հետ սոցիալական գործընկերության մասին:
  Հյուրերը ներկայացրերցին իրենց կառույցի դերն ու նշանակությունը ամերիկյան ասոցիացիայի շրջանակներում: Նշեցին կազմակերպության կառուցվածքը, սոցիալական խնդիրների շրջանակը, որոնց ուղղությամբ կատարվում են աշխատաքներ: 
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ծրագրեր, որի արդյունքում հնարավորինս կձևավորվի սփյուռքի խոշոր գաղթօջախներից մեկի հետ համատեղ աշխատանքերի իրականացումը:
Հանդիպմանը մասնակցում էր ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական ՄիությունՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն




