Հաստատված է
նոր խմբագրությամբ
<<Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա>>
արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության
երրորդ համագումարի կողմից 23.11.2012թ.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ>>
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. "Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա" արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության (այսուհետ՝ ՀԱՄԿ) վերստուգիչ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմը ձևավորվում է ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների (այսուհետ՝ ՃՀՄ) պատվիրակած մեկական ներկայացուցիչներով:
1.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՃՀՄ ղեկավար մարմնի ներկայացմամբ հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ գործկոմի որոշումը հաստատվում է ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից:
2. Հանձնաժողովի կազմում չեն կարող պատվիրակվել ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների և խորհրդի մշտական գործող հանձնաժողովների անդամները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատակիցները։
3.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ(ներ):
3.1. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
4. Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իր կողմից իրականացված ընթացիկ վերստուգումների արդյունքների մասին հաղորդումներով հանդես է գալիս նաև ՀԱՄԿ-ի խորհրդի և (կամ) գործկոմի նիստերում:
5. Հանձնաժողովը իրավունք ունի անարգել ստանալու վերստուգումների վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկանքներ, բացատրություններ, ժամկետներ սահմանել բացահայտված թերությունները վերացնելու համար:
6. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր անցկացրած վերստուգումների արդյունքների վերաբերյալ եզրակացությունների հավաստիության համար:
7. Հանձնաժողովի որոշումները պարտադիր են և ենթակա են կատարման հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետում:
8. Վերստուգման արդյունքները հանձնաժողովը քննարկում է ՀԱՄԿ-ի ներկայացուցչի հետ:
8.1. Հանձնաժողովի առաջարկությունները չկատարվելու, բացահայտված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում հանձնաժողովն իրավունք ունի դիմելու ՀԱՄԿ-ի նախագահին և (կամ) ՀԱՄԿ-ի գործկոմին:
9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
10.Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
10.1. Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
10.2. Քվեարկության կարգը, բաց կամ փակ (գաղտնի), որոշում է հանձնաժողովը:
11. Հանձնաժողովի նախագահը ՀԱՄԿ-ի համագումարի պատվիրակ է։
11.1. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ՀԱՄԿ-ի խորհրդի և գործկոմի նիստերին։
12. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի միջոցով՝ ՀԱՄԿ-ի բյուջեի հաշվին։
12.1. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերի նախահաշիվը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։
ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ
Ճյուղային հանրապետական միություն |
ազգանուն, անուն, հայրանուն |
աշխատանքի վայրը, պաշտոնը, կատարվող արհմ. աշխատանքը |
Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների |
Սարդարյան Արուսյակ Մկրտչի |
ՃՀՄ գլխավոր հաշվապահ |
Առողջապահության աշխատողների |
Սարգսյան Մարգարիտա Ստեփանի |
Լոռու առողջապահության աշխատողների արհմիության մարզային միության հաշվապահ |
Առևտրի, հաս. սննդի, սպառկոոպ. և ձեռներեցության աշխատողների |
Մովսեսյան Աստղիկ Վարանցովի |
"Սիմոն և Հակոբ թոռներ" ՍՊԸ, գլխ. հաշվապահ |
Ավտոգյուղմեքենաշին. և անտառթուղթփայտամշակման արդ. աշխ. |
Գրիգորյան Սաթենիկ Հայրապետի |
N23 պրոֆ.ուսումնարան,արհկոմի նախագահ |
Արդյունաբերության աշխատողների | Ղազարյան Արամ Վիլգելմի | ՃՀՄ գլխ. հաշվապահ |
ԲՈՒՀ -երի աշխատողների |
Սիրունյան Լյովա Գուրգենի |
Գավառի պետական համալսարան, արհկոմի նախագահ |
Էլեկտրաարհմիության աշխատողների |
Մանուկյան Մանուկ Հակոբի |
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ, արհկոմի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ |
Էլեկտրոնային ոլորտի աշխատողների |
Ջաղինյան Սերգեյ Ալեքսանի |
,,Էլեկտրոն,, ԲԲԸ, փոխտնօրեն, արհմիության նախագահ |
Թեթև արդյունաբերության աշխատողների |
Ավագյան Արաքսի Գևորգի |
ՃՀՄ նախագահի տեղակալ, գլխավոր հաշվապահ |
Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների |
Թևանյան Նարինե Պուշկինի |
ՃՀՄ, գործավար-ռեֆերենտ |
Կոմունալ-բնակարանային տնտ. և ծառայությունների ոլորտի աշխատողների |
Գասպարյան Մայրամ Արամի |
ՃՀՄ գլխավոր հաշվապահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Կրթության և գիտության աշխատողների |
Վարդանյան Վահան Նարիբեկի |
Երևանի Կենտրոն տարածքի արհմ. կազմ. միության նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Մշակույթի աշխատողների | Մելքոնյան Անահիտ Հրանտի | Երևանի Հովհ. Թումանյանի անվ.պետ. տիկնիկային թատրոն, գլխ. հաշվապահ, արհմկազմ. նախագահ |
Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների | Ներսեսյան Աննա Գևորգի | ՃՀՄ հաշվապահ |
Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների |
Մաթևոսյան Մարիա Մեսրոպի |
Աշտարակի տարածքային միության նախագահ |
Սպասարկմանոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների |
Բոստանջյան Հրանտ Հովհաննեսի |
"Լույս Ինվեսթմենթս" ՍՊԸ, գլխ. հաշվապահ |
Տեղ. տեխն., ավիացիայի և հեռահաղ. աշխատողների "Միաբանություն" | Սահրադյան Անահիտ Ալեքսանի | ԳԶԿԻ, գլխ. հաշվապահ, արհկոմի անդամ |