Երևան, 22.11.2024

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ. Արհմիությունները կարևորում են աշխատանքային հարաբերությունների պահպանումը

ՍԵՄԻՆԱՐ. Արհմիությունները կարևորում են աշխատանքային  հարաբերությունների պահպանումը

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը ս/թ ապրիլի 12-ին կազմակերպեց սեմինար ճյուղային արհմիությունների ակտիվի համար` «ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների գործնական մեկնաբանություններ» թեմայով:

  Սեմինարին մասնակցում էին էլեկտրաարհմիության, թեթև արդյունաբերության, լեռնանամետալուրգիական ոլորտների և բուհերի արհեստակցական կազմակերպությունների նախագահներ, հաշվապահներ:

  Սեմինարը վարում էր ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը:

  Սեմինարում ակտիվ հարց ու պատասխանների միջոցով մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

  Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին արհմիությունների ճյուղային հանրապետական միությունների նախագահներ Կարինե Ալոյանը, Սրապիոն Առաքելյանը, Էդուարդ Փահլևանյանը և ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: