Երևան, 23.11.2024

Կայքի հին տարբերակը

Սեմինար ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

Սեմինար ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ

  2016թ. մարտի 24 - ին ՀԱՄԿ Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիությունը կազմակերպեց սեմինար, որին մասնակցում էին ՝ ՀՀ ԿԲ, Ակբա – Կրեդիտ Ագրիկոլ, Ամերիա, Պրոմեթեյ, Կոնվերս, Ինեկո, Անելիք, Արմսվիս, Հայբիզնես, ՎՏԲ Հայաստան, Հայէկոնոմ բանկերի, Հայինկասացիայի, ՀՀ Բանկերի Միության, ՀՀ Վարկային Կազմակերպությունների միության, Էքսպրես – Կրեդիտ ՈՒՎԿ, ՓՄՁ – ներդրումների ՈՒՎԿ աշխատակիցները: Սեմինարը վարում էր ՀՀ առողջապահության  նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը: Նա  հանգամանալից ներկայացրեց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները: Մասնակիցները հարցաթերթիկների միջոցով ամփոփեցին սեմինարի ընթացքի, նյութի մատուցման մատչելիության և հաջորդ միջոցառման  վերաբերյալ իրենց  կարծիքները: Սեմինարի ավարտին թեմային առնչվող  բլից  հարցման տրված ճիշտ պատասխանների հեղինակները ստացան  մրցանակներ: