Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 22-ին կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների (2015-2018թթ.) ծրագրի նախագծի քննարկում ու հաստատում:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է համաձայնեցված առաջարկություններին համապատասխան հաստատել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը:
Նիստը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Շմավոն Մկրտչյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը և Գայանե Արմաղանովան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա
Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիա
Աշխատանքի միջազգային կազմակերպություն