Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան
2015 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցում էին եվրոպական երկրների շուրջ 120 արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասամբլեան հաստատեց արհմիությունների գործունեության հաշվետվությունը, քննարկեց առաջիկա տարիների ծրագրերն ու ընտրեց արհմիութենական նոր ղեկավարներ:
Ասամբլեայի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի նախագահ Միխայիլ Շմակովը ներկայացրեց 2008 թվականից ի վեր խորհրդի ողջ գործունեությունը:
Արհմիությունների միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ գլխավոր քարտուղարի տեղակալ Յապ Վինեն ներկայացրեց ԱՄԿ-ի առաջնահերթություններն ու նրա առջև ծառացած մարտահրավերները:
Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին իր զեկույցում նշեց Եվրոպայի արհմիութենական շարժման հիմնական առաջնահերթությունները:
խաղաղություն, ժողովրդավարություն և կայունություն Եվրոպայում
ճգնաժամի նոր ալիք /փոփոխություններ Եվրոպայում, աշխատաշուկա, սոցիալական քաղաքականություն և աճող միգրացիա/, փախստականների ալիք
պայքար հետզհետե աճող անհավասարության դեմ
իրական սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ
աշխատողների ուժի ամրապնդման ուղղությամբ տարվող կազմակերպչական գործունեության զարգացում
Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան ընտրեց խորհրդի նոր կազմ:
Առավել մանրամասն կարդալ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի պաշտոնական կայքում. http://perc.ituc-csi.org/