ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը։
Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը /ВКП/ ներկայացնում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Նիստին մասնակցում էին Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը, Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալը, Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և ԱՊՀ այլ երկրների պաշտոնյաներ, հյուրեր:
Նիստի ընթացքում ամփոփվեց խորհրդատվական խորհրդի նախորդ՝ 27-րդ նիստի որոշումների կատարման , սոցիալական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության, այդ երկրներում սոցիալ-աշխատանքային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների արդյունքները, ներկայացվեցին նաև 2016-2020 թվականների աշխատանքի կարգավորման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության նպատակով իրականացվող հիմնական և ընթացիկ այլ միջոցառումների նախագծեր: